մաս 6
Քաղաքաշինական
լաբորատորիա

MetaLab
Ի՞նչպես է դա աշխատում
Վիդեո
Օրինակ Հայաստանից
Թեստ
Ճարտարապետներ Աննա Պաշինսկան և Աննա Դոբրովան այն երիտասարդ մասնագետներից են, որոնք, սովորելով և արդեն բնակվելով Վիեննայում, որոշել են տեղափոխվել Իվանո-Ֆրանկովսկ:

Այստեղ նրանք «Տաք քաղաք» ՀԿ-ում հինադրեցին ՄետաԼաբ քաղաքաշինական լաբորատորիան: Սկսել են Պրոմպրիլադ գործարանի վերաիմաստավորման նախագծային աշխատանքներից, հետո՝ ձեռնարկել գործարանի տարածքի զարգացմանն ուղղված աշխատանքները:

ՄետաԼաբն ունի պլանավորման երկամյա փուլ, որից յուրաքանչյուրը նշանավորվում է «Քաղաքային սքանավորման նստաշրջան» (CITY. SCANNING SESSION) քաղաքային փառատոնով, որտեղ ՄետաԼաբը ներկայացնում է քաղաքի զարգացման իր տեսլականը և արտացոլումները մեկ ընտրած թեմայի շուրջ, որի վրա աշխատել են նախորդ 2 տարիների ընթացքում:

Այս փառատոնը քաղաքի բնակիչների, տարբեր երկրներից ժամանած փորձագետների և տեղի իշխանությունների համախմբման կետն է, որտեղ քննարկվում է քաղաքի ապագան:

«Սա փառատոն չէ հանուն փառատոնի, այլ փառատոն, որը խթան է հանդիսանում քաղաքի և տարածաշրջանի հետագա կայուն զարգացման համար: Բացի այդ, մշակված և փորձարկված ռազմավարությունները կարող են կիրառվել Ուկրաինայի այլ քաղաքներում», - ասում են ՄետաԼաբի համահիմնադիրները:
2017

թվականից է անց կացվում փառատոնը
60

միջոցառում է կազմակերպվել 2019 թ.
2500

մասնակից է ունեցել փառատոնը 2019 թ.
140

փորձագետ է մասնակցել փառատոնին 2019 թ.
Լուսանկարը` MetaLab
Լուսանկարը` MetaLab
Լուսանկարը` MetaLab
Լուսանկարը` MetaLab
Լուսանկարը` MetaLab
Լուսանկարը` MetaLab
Լուսանկարը` MetaLab
Լուսանկարը` MetaLab
Հետազոտությունների ժամանակ պարզվել է, որ այստեղ արդեն ձևավորվել է ակտիվ բնակիչների խումբ, որը պայքարել է լճակի տարածքի կառուցապատման դեմ: Թեև պայքարը հաջողվել է, լճակը դեռևս անբարեկարգ էր: Ճարտարապետների խումբն սկսել է աշխատել բնակիչների հետ՝ հասկանալու համար, թե ինչպիսին նրանք կուզեին տեսնել տարածքն ապագայում:

Բնակիչների հետ գործակցությունն սկսել են մաքրման աշխատանքներից: Համատեղ աշխատանքը նաև թույլ է տվել մտերմանալ մարդկանց հետ: Հետո միասին գծել են ճանապարհային քարտեզ՝ ի մի բերելով ընդհանուր պատկերացումները: Սակայն մինչ բուն նախագծի իրականացումը, փորձել են որևէ կերպ փոխել միջավայրը և թեստավորել գաղափարները:

Օրինակ, տեղական մի ընկերության հետ համատեղ բնակիչերը տեղադրել են խորովածի համար նախատեսված կրակարան /մանղալ/, դիզայներական մեգաֆոն, էրգոնոմիկ նստարաններ, շարժական կահույք: Բնակիչները հատկապես գնահատեցին մանղալը:

Միասին են կազմակերպվել նաև մի շարք մշակութային ակցիաներ: Այս գործողություններն ստիպեցին քաղաքային իշխանություններին ուշադրություն դարձնել լճակին, օրինակ, ավելի հաճախ կազմակերպել աղբահանությունը:
Կառուցել նորը, թե՞...
Սկզբում մասնագետները ցանկություն ունեին ամբողջովին փոխել տարածքը: Լճակն անմխիթար վիճակում էր, այստեղ երեկոյան ժամերին կարելի էր հանդիպել հարբեցողների, լճափն աղակալված էր:
...բարելավել եղածը
Սակայն տևական դիտարկումներից հետո մասնագետները հասկացան, որ տարածքն ունի հստակ ինքնություն: Այն, միևնույն է, բնակիչների սիրելի հանգստավայրերից է: Նրանք գալիս են մասուր հավաքելու, զբոսախնջույք կազմակերպելու, երեկոյան՝ կիթառ նվագելու: Որոշում է կայացվում պարզապես ընդգծել և բարելավել այն գործառույթները, որ ունի լճակը:
Ի՞նչու է պետք ներգրավել բնակիչներին
Քաղաքացիների մասնակցությունն անհրաժեշտ է բնակիչների կարիքները հասկանալու, քաղաքում փոփոխություններ կատարելու առաջադրանքներ ձևավորելու համար:
1
Ե՞րբ է պետք ներգրավել բնակիչներին
Անհրաժեշտ է քաղաքացիներին ներգրավել քաղաքային փոփոխությունների ռազմավարության մշակման փուլում, այնուհետև ՝ ռազմավարության իրականացման վերահսկողության փուլում:
2
Որտե՞ղ է բնակիչների պատասխանատվությունը
Քաղաքաբնակների մասնակցությունը որոշումների կայացման մեջ շատ կարևոր է, բայց մյուս կողմից ՝ պետք չէ ամեն ինչ թողնել նրանց պատասխանատվության վրա: Անհրաժեշտ է ունենալ լիարժեք փորձագիտական քաղաքականություն, որը նույնպես պետք է լինի նախագծում:
3
Որտե՞ղ է ձեր պատասխանատվությունը
Պետք է հասկանալ, որ դուք «ներխուժում» եք ուրիշի կյանք: Պետք է ազնիվ լինել բնակիչների հետ, բացատրել՝ որ փուլում եք այժմ գտնվում ու ուր եք մտադիր հասնելու: Մարդիկ հաճախ հիասթափվում են, երբ պարզվում է, որ նախագիծը, որին մասնացել են, ի սկզբանե անիրատեսական էր:
4
Ինչպե՞ս ընտրել լավագույն գաղափարը
Եղեք բաց՝ նոր մոտեցումների և գաղափարների համար: Հաճախ մասնագետների առաջարկները խոչընդոտ են բնակիչների համար: Մարդիկ, որոնք ապրում են այստեղ, կարող են հուշել տարածքը բարելավելու նոր գաղափարներ:
5
Ինչպե՞ս չսպառել եռանդը
Մասնակցային նախագծերը ենթադրում են մեծ թվով շփումներ, քննարկումներ, հետևաբար, «էներգատար» են: Ձեր մոտիվացիան չսպառելու համար երբեմն կարելի է դադար տալ և զբաղվել այլ նախագծերով՝ հնարավորություն տալով «հանգստանալ» այս նախաձեռնությունից:
6
Աննա Պաշինսկա
«Մետալաբ» ուրբանիստական լաբորատորիայի
և CITY. SCANNING SESSION փառատոնի համադրողը
Տեսագրության տեքստը
Աննա Պաշինսկա, «Մետալաբ» ուրբանիստական լաբորատորիայի և CITY. SCANNING SESSION փառատոնի համադրողը:


Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մենք, մեր թիմի մեծ մասը, արտասահմանում սովորելիս, տեսնում էինք՝ կան ուրբանիստիկայի, ճարտարապետության և դիզայնի ոլորտում կրթական տարբեր ծրագրեր: Ուկրաինա վերադառնալով՝ ցանկացանք զարգացնել նման արհեստավարժ համայնք նաև Իվանո-Ֆրանկովսկում: Մեր գրասենյակում սկսեցինք ստեղծել լաբորատորիաներ, որոնց թիմում միավորվեց 25 մարդ: Նրանց մեջ երիտասարդ ուսանողներ էին, գործող ճարտարապետներ, փայտի ու մետաղի հետ աշխատող վարպետներ: Դա մի միջգիտակարգային թիմ է, որն աշխատում է տրված որոշակի թեմայով:

Արագ որոշումներ են ընդունվում, և միանգամից միլիոններ ներդրվում հսկայական ենթակառուցվածքային ծրագրերում՝ առանց ստուգելու դրանք: Դա շատ կարևոր էտապ է: Փոքր բյուջեով և քիչ ուժերով կարճ ժամանակում գաղափարը թեսթավորվում է: Օրինակ, եթե մտածում ենք, որ հարկավոր է հեծանվային ճանապարհ կամ սրճարան է պետք, սկսում ենք նման թեսթային տարբերակով: Ասենք, կատարում ենք հեծանվային ճանապարհի ուղենշումը կամ մեր գործարանի հարևանությամբ գտնվող լճի մոտ միջոցառում ենք կազմակերպում: Մենք փորձարկում ենք անում՝ դա իսկապես պետք կլինի մարդկանց, արդյոք պատրաստ են նրանք մասնակցել, թե դա պարզապես մեր սուբյեկտիվ գաղափարն է:

Այդ բոլոր էտապներից հետո անցնում ենք նախագծին, սկսում ենք մշակել որոշումներ, որոնք կվերաբերեն տվյալ վայրին կամ որոշակի խնդիրներ կլուծեն:

Փառատոնի գաղափարը ծնվեց, երբ սովորում էի CANactions դպրոցում, որը ուրբանիստիկայի դպրոց է Կիևում: Գաղափարն այն էր, որ քաղաքի փոփոխություններին կարող է մասնակցել յուրաքանչյուրը՝ երաժիշտ լինես, մարդաբան, թե ճարտարապետ, ուրբանիստ կամ նույնիսկ երեխա: Վարպետության դասեր եղան՝ միաժամանակ ամբողջ քաղաքում: Պարզվեց, որ քաղաքի բնակիչներին անհանգստացնող թեմաներ կան, և նրանք փառատոնից հետո սկսեցին աշխատել, ասենք, օդանավակայանի կամ գերմանական լճի թեմայի շուրջ: Մի վարպետության աշխատարան եղավ Իվանո-Ֆրանկովսկի կենտրոնի բակերի մասին, և մասնակիցները նույնիսկ ոչ առևտրային կազմակերպություն գրանցեցին, որը շարունակեց զբաղվել այդ բակերի զարգացմամբ:

Շատ հետաքրքիր է հետևել, սկսել ենք քաղաքային իշխանություններից համատեղ նախագծերի հայտեր ստանալ: Մեզ համար շատ կարևոր էր, որ քաղաքացիական կազմակերպությունները նույնացվում են փորձաքննության հետ: Մեզ փորձաքննության համար դիմում են թե գործարար ոլորտից, թե քաղաքային իշխանություններից: Սրանք արդեն իրական նախագծեր են, որոնցում համագործակցել ենք: Միասին ծրագիր ենք գրում, միասին զարգացնում ենք այն, միացյալ աշխատում քաղաքացիական հասարակության և իշխանությունների հետ: Իհարկե, հասկանալի է, որ նման ծրագրերը շատ ավելի հաջողակ են առանձին գործող և քաղաքային այս եռանկյունու կապը հաշվի չառնող ծրագրերից:


Օգտակար նյութեր

Օրինակ Հայաստանից
Հայկական «Ուրբանլաբ» քաղաքային անկախ հետազոտահեն կազմակերպությունը հայտնի է Երևանում Պուշկինի այգու կերպափոխման ծրագրով (Սիրահարների այգի/Պողոսյան պարտեզներ) և 2016 թ. Վենետիկի ճարտարապետական 15-րդ բիենալեի Հայաստանի ազգային տաղավարով` «Անկախ կենսապատկեր» խորագրով:

Բացի այդ, թիմի հայտնի նախագծերից է «Վերանայելով Մեծամորը»` սովետական մոդեռնիզմի եզակի քաղաքի և Հայկական ատոմակայանի պատմության մասին ծրագիրը:

Ուրբանլաբում գերիշխում են հանրային և մասնագիտական խմբերի համար հետազոտական աշխատանքները:

Մեկ այլ՝ «Ներգրավելով Վանաձորը» ծրագրի նպատակն էր արժևորել և պահպանել Հայաստանի 3-րդ քաղաքի նյութական և ոչ նյութական ժառանգությունը` համայնքի մասնակցությամբ։

Առանձին ուշադրության է արժանի «Այլ Երևան» նախագիծը` ճարտարապետական ժառանգության քարտեզագրումն ու հանրահռչակումը 686 կանգուն կամ պատմություն դարձած կառույցների և պատմական շենքերի համար։