Հայաստանի hետարդյունաբերական քաղաքների վերաիմաստավորում
Միջդիսցիպլինար հետազոտական նախաձեռնություն, որն ուսումնասիրում է Հայաստանի հետարդյունաբերական քաղաքների քաղաքային կերպափոխումը:
ReCITY ամառային դպրոց 2026
Ձևավորելով կայուն ապագան. Հայաստանի հետարդյունաբերական քաղաքների վերաիմաստավորում
ReCITY նախագծի ամառային դպրոցը միջառարկայական և միջազգային հարթակ է՝ քննելու Հայաստանի հետարդյունաբերական փոքր քաղաքների մարտահրավերներն ու հնարավորությունները։
Ծրագրում ներառված են ReCITY նախագծի շրջանակում ուսումնասիրվող Ստեփանավան, Սիսիան և Չարենցավան քաղաքները: Ամառային դպրոցում կգործարկվեն քաղաքային ժառանգությունը, կայունությունը և ընդգրկունությունը ուսումնասիրող նորարարարական մոտեցումներ։ Հենվելով շրջանաձև տնտեսության և գենդերային առումով զգայուն քաղաքային պլանավորման սկզբունքների վրա՝ ReCITY ամառային դպրոցը մասնակիցներին առաջարկում է տեսական վերլուծություն, մեթոդաբանական ուսուցում և ապագայահեն մտածողություն։
Հայաստանի նախկին փոքր արդյունաբերական քաղաքների վերակենդանացման միջ- և անդրգիտակարգային մոտեցում՝ կայունության ուղղությամբ դրանց կերպափոխիչ ներուժը բարձրացնելու համար:
"ReCITY" նախագիծը նպատակ ունի ուսումնասիրել և աջակցել կայուն քաղաքային զարգացմանը Հայաստանի փոքր արդյունաբերական քաղաքներում Խորհրդային Միության փլուզումից հետո: Նախագիծը համագործակցային ջանք է՝ ներգրավելով այնպիսի հիմնական գործընկերների, ինչպիսիք են Տարածքային ուսումնասիրությունների և զարգացման լաբորատորիան (TSD Lab), Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Սոցիոլոգիայի ֆակուլտետը, որը հանդիսանում է առաջատար և համակարգող գործընկեր, Վիեննայի համալսարանի Աշխարհագրության և տարածաշրջանային հետազոտությունների բաժինը, մասնավորապես Քաղաքային հետազոտությունների աշխատանքային խումբը, և «Լրագրողներ հանուն քաղաքային զարգացման» ՀԿ-ն: Նախագիծը ֆինանսավորվում է OeAD APPEAR ծրագրի կողմից:
Սա նախկին խորհրդային Լուսավանն է՝ բանավան, լույսի քաղաք, քաղաք, որը Սովետական պետությանը լույս կտա և այդպիսով համապատասխանում է սովետական արդյունաբերական արդիականացման կուռ և հաստատ տրամաբանությանը:
Չարենցավան քաղաքը, լինելով Երևանի արբանյակներից մեկը, անցյալի արդյունաբերական մոնոքաղաքների ամենավառ օրինակն է։ Ստեղծվելով բաց դաշտում որպես Գյումուշի ՀԷԿ-ի /Արգելի էլեկտրակայանի/ շինարարների բանավան` այն ժամանակի ընթացքում դարձավ ճարտարագետների քաղաք։
Քաղաքային ուրվագիծ
Սիսիան
Եթե նայեք Հայաստանի հարավում գտնվող Սիսիան քաղաքի՝ թռիչքի բարձրությունից արված լուսանկարին, անմիջապես կնկատեք մի շարք առանձնահատկություններ: Քաղաքը կարծես կանաչ հովտում տեղակայված, լեռներով և խոտածածկ տարածքներով շրջապատված օազիս լինի, որի միջով գետ է հոսում։
Կապ մեզ հետ
Հարցերի կամ համագործակցության առաջարկներ ունենալու դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ: