Կաուչուկի թաղամասը կարևոր է ոչ միայն որպես բնակելի տարածք, այլ 1930-ականների քաղաքաշինության նմուշ, որում փորձ էր արվում մեկ տարածքում մեկտեղել բնակարանները, բակային միջավայրը և կենցաղային ենթակառուցվածքները։ Մասնագիտական գրականության մեջ սա դիտարկվում է որպես հայկական վաղ խորհրդային ճարտարապետության դասական օրինակ։