Զվարթնոց օդանավակայանի տարածքում թանգարանը հիմնադրվել է 1998 թվականին՝ Հայաստանի քաղավիացիայի 65-ամյակի առթիվ։ Թանգարանում ամփոփված են փաստաթղթեր, հավաքածուներ, լուսանկարներ, գրքեր և այլ արժեքավոր ցուցանմուշներ, որոնք արտացոլում են հայկական քաղաքացիական ավիացիայի անցած ուղին։ Այստեղ պահպանվող 2000-ից ավելի թանգարանային առարկաները ներկայացնում են Հայաստանում ավիացիայի զարգացման պատմությունը՝ 1900-ականներից սկսած մինչև մեր օրերը:
Թանգարանի մուտքն ազատ է, սակայն հարկավոր է նախապես պայմանավորվել, քանի որ այն գտնվում է վերահսկելի գոտում: